Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Օստեոպորոզը` բուժել, չշրջանցե՛լ: «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացներ

Օստեոպորոզը` բուժել, չշրջանցե՛լ: «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացներ

Օստեոպորոզի կենրոնում հայկական ասոցիացիայի կողմից օրերս կազմակերպվել էր «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով չորրորդ դասընթացը: Դասընթացների շրջանակում օստեոպորոզի բուժման ժամանակակից մեթոդներին և հեռանկարներին վերաբերող քննարկումներ ծավալվեցին:

 

Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանի հետ զրուցեցինք Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի նպատակների, Օստեոպորոզի կենտրոնի ստեղծման, իրականացվող դասընթացների անհրաժեշտության և օստեոպորոզի բուժման արդի մոտեցումների մասին:

 

Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյան–   Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի նպատակն է բժիշկների եւ հասարակության շրջանում բարձրացնել օստեոպորոզ հիվանդությանը վերաբերող խնդիրների, հետազոտության, բուժման եւ այլ հարցերի իրազեկվածության մակարդակը: Այդ նպատակով Երեւանում բացվել է Օստեոպորոզի կենտրոն, ինչը հնարավորություն է տալիս ավելի նպատակային աշխատել բժիշկների եւ հասարակության հետ։

 

Կոլումբիայի համալսարանի պրոֆեսսոր Ջոն Բիլեզիկյանի համագործակցությամբ մշակվում են ուսուցողական բրոշյուրներ բժիշկների եւ հասարակության համար, որոնք տրամադրվում են դասընթացների մասնակիցներին։ Մենք համագործակցում ենք առողջապահության նախարարության հետ, արդյունքում մասնակիցները ստանում են կրեդիտավորված վկայականներ։

 

Քաղաքապետարանի հետ համագործակցության շրջանակում բոլոր պոլիկլինիկաների բժիշկները տեղեկացվում են դասընթացների մասին եւ մասնակցության համար ստանում թույլտվություն։ Այս չորրորդ դասընթացին հիմնականում մասնակցում են Հայ Օգնության Ֆոնդի ծրագրի շրջանակներում վերապատրաստվող բժիշկները։ Դասընթացները շարունակական են եւ կկազմակերպվեն 2018 թվականին, որպեսզի ընդգրկվեն Հայաստանի բոլոր օստեոպորոզը բուժող բժիշկները։

 

«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով չորրորդ դասընթաց

 

Նեկայում կազմակերպվում են դասընթացներ, որոնց շրջանակում մասնագետները հնարավորություն են ունենում ծանոթանալու օստեոպորոզի բուժման ժամանակակից մեթոդներին: Փոքր լսարանների համար կազմակերպվող դասընթացները կարեւոր էր նաև բժիշկների միջեւ ինտերակտիվ շփման ու քննարկման առումով:

 

Այսօր մեր հերթական (չորրորդ) դասընթացն էր, որի շրջանակում բժիշկները հնարավորություն ունեցան ծանոթանալու օստեոպորոզի բուժման ժամանակակից ռազմավարությանը` ըստ ամերիկյան ուղեցույցների: Նախքան դասընթացը եւ հետո բժիշկները լրացնում են թեստ՝ ստուգելու ստացած տեղեկատվության արդյունավետությունը: Ի դեպ՝ դասընթացներից հետո բժիշկների լրացրած թեստերի արդյունքները գոհացուցիչ են՝ համարյա բոլոր մասնագիտական հարցերը լրացվում են ճիշտ:

–   Որո՞նք են օստեոպորոզի բուժման ժամանակակից չափանիշները:

–   Բուժման նոր մոտեցումներից է պահանջվող հոգեբանական հիմքը. կարեւորվում է պացիենտի հետ զրույցը, նրան խնդրի մասին ներկայացնելը, որպեսզի ավելորդ տագնապային զգացողություն չառաջանա: Երբեմն բժիշկների կողմից օստեոպորոզը դիտվում է որպես տարիքի հետ զարգացող խնդիր եւ անհրաժեշտ խորությամբ չի կարեւորվում: Օրինակ՝ կիֆոզը, որը ողերի կոտրվածքների հետեւանք է, հիվանդի ցավերը մեղմելու համար բժիշկները երբեմն ոչ ստերոիդային հակաբորբոքային, ցավազրկող բուժում են նշանակում, մինչդեռ հիվանդն առչնվել է կոտրվածքի հետ: Օստեպորոզն այն եզակի հիվանդություններից է, որը չի ուղեկցվում գանգատներով եւ շատ դեպքերում անտարբերության է մատնվում: Ըստ ամերիկյան բուժման ուղեցույցի՝ 65-ն անց կանայք պետք է տարին մեկ անգամ դենսիտոմետր սարքի միջոցով ստուգեն ոսկրային զանգվածի խտությունը` ժամանակին օստեոպորոզի զարգացումը հայտնաբերելու և կանխելու համար: Հաճախ մարդիկ ցավերի ի հայտ գալու դեպքում դիմում են մերսման ծառայությունների, մինչդեռ փխրուն ոսկրային համակարգի դեպքում մերսումը հակացուցված է եւ հնարավոր է մերսման ժամանակ կոտրվածք ստանալ: Առհասարակ, օստեպորոզով հիվանդները պետք է բժշկի հսկողության տակ լինեն եւ հրաժարվեն ինքնաբուժումից:

Օստեոպորոզը` բուժել, չշրջանցե՛լ Օստեոպորոզը` բուժել, չշրջանցե՛լ


–   Հասարակության շրջանում հիվանդության կանխարգելման համար տեղեկատվության տարածման ի՞նչ ճանապարհ եք ընտրել:

–   Օստեպորոզն առողջական լուրջ խնդիր է եւ շատ կարևոր է նրա կանխարգելումը: Հակառակ դեպքում մեծանում է կոտրվածքների ռիսկը՝ առաջացնելով հաշմանդամություն, բարձրացնելով մահվան եւ այլ անցանկալի հետեւանքների ցուցանիշները: Նման հանգամանքները հաշվի առնելով, կարեւորում ենք հասարակության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացումը դեռ վաղ տարիքից: Ճիշտ ապրելակերպին հետեւելով մարդը երիտասարդ տարիքում կարող է հավաքել ոսկրային զանգվածի համար համապատասխան պաշար, քանի որ 30 տարեկանից հետո արդեն ֆիզիոլոգիապես ակտիվանում են ոսկրերը քայքայող բջիջները:

 

Օստեոպորոզի կենտրոնոմ յուրաքանչյուր հինգշաբթի ժամը 16:00-17:00 քաղաքացիների համար կազմակերպվում են դասընթացներ, որտեղ՝ անկախ մասնագիտությունից, ցանկացած մարդ կարող է ծանոթանալ օստեոպորոզին վերաբերող տեղեկատվությանը եւ լսել իրեն անհանգստացնող հարցերի պատասխանները, հասկանալ առողջ ապրելակերպի կանոններին հետեւելու գաղտնիքները: Դասընթացին մասնակցելու համար կարող են զանգահարել 011 999 887 հեռախոսահամարով և նախօրոք գրանցվել:

 

«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով չորրորդ դասընթաց


–   Ի՞նչ է FRAX գործիքը:

–   Այս գործիքով հնարավոր է հաշվարկել 10 տարվա կոտրվածքների ռիսկը: Մինչ օրս Հայաստանում օստեոպորոզով պայմանավորված կոտրվածքների պատմություն, որպես այդպիսին, չի գրանցվել: FRAX-ը աղյուսակային պատկեր է, որը թույլ է տալիս կոտրվածքների ռիսկը գնահատող թեստի միջոցով կոտրվածքների կանխորոշման մասին տեղեկություն ստանալ: Ներկայում Հայաստանը FRAX-ի միջազգային տվյալներ ունեցող ընտանիքի մի մասն է կազմում, քանի որ անցկացվել է հետազոտություն, որի արդյունքում Հայաստանն ունի ցածր էներգիայի կոտրվածքների տվյալներ:

 

FRAX-ի աղյուսակում լրացվում է անձի անունը, ազգանունը, տարիքը, հիվադության ռիսկի գործոնները, կրած հիվանդությունները եւ այլն, որոնց հիման վրա գնահատվում է անհատի կոտրվածքի ռիսկը հաջորդող10 տարվա ընթացքում: Օրինակ, եթե ոսկրային համակարգի զանգվածը ստուգող ոսկե չափանիշ համարվող դենսիտոմետրիայի միջոցով բացահայտվում է օստեոպենիա, իսկ FRAX-ի միջոցով` կոտրվածքների մեծ ռիսկ, մշակվում է բուժման սխեմա՝ անցանկալի հետեւանքից խուսափելու համար:

–   Որո՞նք են Հայաստանում օստեոպորոզի բուժման ժամանակակից մեթոդները:

Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյան–   Ինչպես ընդունված է աշխարհում, դեղորայքային բուժումից զատ շատ կարեւոր է կալցիմով հարուստ առողջ սննդի կիրառումը, օրգանիզմում վիտամին D-ի պաշարի ապահովումը եւ ֆիզիկական ակտվությունը: Տեղեկացնեմ, որ ներկայում օստեոպորոզի արդյունավետ բուժման համար կիրառվող բոլոր նորագույն դեղերն առկա են Հայաստանում:

–   Օստեոպորոզ հիվանդության դեպքում ո՞ր մասնագետին դիմել եւ բժիշկների ի՞նչ մասնագիտական խումբ է համագործակցում այդ ոլորտում:

–   Այս հիվանդությունը բազմապրոֆիլ է, կարող են բուժել թե՛ ռեւմատոլոգներն ու էնդոկրինոլոգները, թե՛ թերապեւտներն ու վնասվածքաբանները, թե՛ ընտանեկան բժիշկները եւ գինեկոլոգները:

–   Ի՞նչ խորհուրդ կտաք օստեոպորոզով հիվանդներին:

–   Շատ կարեւոր է չհուսահատվել եւ ֆիզիկական ակտիվություն դրսեւորել, խուսափել նստակյաց կյանքից: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սննդակարգին եւ առողջ ապրելակերպին: Իսկ եթե ախտորոշվել է օստեոպորոզ, պետք է հետեւել բժշկի խորհուրդներին:

 

Օստեոպորոզը` բուժել, չշրջանցե՛լ

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար
ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար

Հարգելի ուսանողներ,

2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի...

ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար
ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար

Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...

Հետբուհական կրթության և շարունակական մասնագիտական զարգացման գիտաժողով ի հիշատակ դր. Արամ Չոբանյանի
Հետբուհական կրթության և շարունակական մասնագիտական զարգացման գիտաժողով ի հիշատակ դր. Արամ Չոբանյանի

Շարունակական մասնագիտական զարգացմանը նպաստելու մեր առաքելությանը համահունչ, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ և խրախուսմամբ՝ Մասնագիտական զարգացման...

2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...

7-8 մայիսի, 2024 թ․, «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային մասնակցությամբ գիտաժողով
7-8 մայիսի, 2024 թ․, «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային մասնակցությամբ գիտաժողով

Հարգելի գործընկերներ


Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային մասնակցությամբ...

Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց

ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․

Կրեդիտավորված ծրագիր. մեկնարկը մայիսի 3-ին
Կրեդիտավորված ծրագիր. մեկնարկը մայիսի 3-ին

Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ

Հարվարդ և Ստենֆորդ համալսարանների կատարած հետազոտության համաձայն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը
ԵՊԲՀ. Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը

Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը, որի շրջանակներում Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վիրաբուժական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Աշխարհի 10 երկրից շուրջ 40 մասնակից՝ Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովին
ԵՊԲՀ. Աշխարհի 10 երկրից շուրջ 40 մասնակից՝  Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովին

Բժշկական համալսարանում մեկնարկեց Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովը, որն անցկացվում է Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի, Իտալիայի ստոմատոլոգների...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում
ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում

Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել...

ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն
ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն

Գյումրու, Ախուրյանի և Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի ԱՆՎՃԱՐ սքրինինգային հետազոտություն անցնել շարժական մամոգրաֆի միջոցով...

ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար

Վերսկսում ենք ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակները` Երևանի տարբեր վարչական շրջաններում...

ԵՊԲՀ. Բժշկական բուհը հյուրընկալեց «ԴՆԹ օրերը՝ Հայաստանում» գիտաժողովը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը հյուրընկալեց «ԴՆԹ օրերը՝ Հայաստանում» գիտաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ապրիլի 25-ին, կայացավ Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԴՆԹ-ի օրերը Հայաստանում. cmg.am
ԴՆԹ-ի օրերը Հայաստանում. cmg.am

Ապրիլի 25-ին կկայանա  Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական ասոցիացիաների 1-ին գիտաժողովը  (հանդիպում-քննարկում)...

Աշխատանքի հայտարարություն. morevmankan.am
Աշխատանքի հայտարարություն. morevmankan.am

ՄՄԱՊԳՀԿ-ը աշխատանքի է հրավիրում մայրապետերի (սանիտար)՝ մրցունակ աշխատավարձով։
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ